Մի քանի միջազգային մրցույթների դափնեկիր, լուսանկարիչ Laurent Chehere-ը, 2012-ի Փարիզի բիենալեյում ներկայացավ իր թռչող շենքերով: Ճանապարհորդության և ճարտարապետության սիրահար այս լուսանկարիչը պատկերները ստանում է լուսանկարների թվային մշակման արդյունքում: Այս պոետիկ շարքում հոգնած ու անուշադրության մատնված շենքերն են, որոնք թռչելով հեռանում են իրենց փողոցներից: Ամեն շենքի ճարտարապետություն կարծես շենքի բնավորությունը լինի:













